Գինու փառատոն Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Գինու փառատոն Արցախում

Գինու փառատոն Արցախում

Հոկտեմբերի 17-ին Հադրութի շրջանի Տող գյուղում կայացավ Արցախյան գինու երկրորդ փառատոնը:

 

Ինչպես անցյալ տարի, այս տարի եւս Գինու փառատոնի անցկացման վայրը Տողի մելիքական ապարանքն է:

 

Միջոցառմանը ներկա էին   ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը, ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը, ԼՂՀ  Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք, գինեգործներ ԼՂՀ-ից և ՀՀ-ից, հյուրեր և զբոսաշրջիկներ:

 

Գինու փառատոնը նախաձեռնել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությանը:

 

ԼՂՀ էկոնոմիկայի  փոխնախարար Սերգեյ Շահվերդյանի խոսքերով՝ փառատոնը երկու հիմնական նպատակ ունի` ստեղծել բարենպաստ պայմաններ տեղացի գինի արտադրողների արտադրանքն իրացնելու համար և ձևավորել նոր զբոսաշրջային արտադրանք։

 

Բացման հանդիսավոր արարողությունն ազդարարվել է հոգեւոր հովիվ Տեր Մատթեոս Դրավունցի կողմից կատարված խաղողօրհնեքի արարողությամբ:

 

Փառատոնի ծրագիրն իր մեջ ներառում էր գինեգործության հնագույն և ինքնատիպ ծիսակատարությունը` տաշտում գինի ճզմել, արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրություն, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք, Տողի Մելիքական ապարանքի հնագիտական գտածոների ցուցադրություն և, իհարկե, գինի արտադրողների ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ներկայացված էին Արցախի՝ շուրջ 25 գինի արտադրողներ:

 

Փառատոնն ուղեկցվում էր հայկական ազգային երգ ու պարով:

 

Համերգին մասնակցում էին «Մենք ենք մեր սարերը» երգի ու պարի  համույթը, Կովսականի ազգագրական պարերի համույթը, Տողի արվեստի դպրոցի աշակերտները: 

 

Փառատոնի մշակութային ծրագրին մասնակցում էր նաև ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:

 

Գինու փառատոնը հովանավորել են <<Artshinbank>> ՓԲԸ, <<Կատարո>> գինու գործարանը, Ստեփանակերտի կոնյակի գործարանը, <<Պարկ հոթել Արցախ>> հյուրանոցը և <<Ղարաբաղ տելեկոմ>> ՓԲԸ-ն:

 

DSC_0409

 

DSC_0289

 

DSC_0343

 

DSC_0453

 

DSC_0455

 

DSC_0458

 

DSC_0288

 

DSC_0344

 

DSC_0315

 

DSC_0436

 

DSC_0480

 

DSC_0589

 

DSC_0399

 

DSC_0352

 

DSC_0514

 

1