Գերու մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն ապատեղեկատվություն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Գերու մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն ապատեղեկատվություն է

Գերու մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն ապատեղեկատվություն է

Հունիսի 21-ին՝ ժամը 08։26, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ «հունիսի 20-ի երեկոյան կանխել են Հայաստանի ԶՈւ դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձ, հայկական ուժերը նահանջել են, սակայն ադրբեջանական կողմը մեկին գերի է վերցրել»։  ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել է, որ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել։

Ժամը 09։48-ին  Facebook-ի իր էջում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը մասնավորապես նշել է․«Ադրբեջանի ՊՆ-ը ապատեղեկատվություն է տարածել: Հայկական ԶՈւ-երը որևէ դիվերսիա չեն իրականացրել, առավել ևս որևէ զինծառայող չեն կորցրել»։

Ժամը 09։35-ին Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչ, Facebook սոցիալական ցանցում որպես «Ղազախի շտապօգնության կայանի բժիշկ» հանդես եկող Խամիս Մասիմովը հայտնել է․«Շուրջ 2 ժամ առաջ Քեմերլի գյուղի հատվածում սահմանը հատել է Հայաստանի մոտ 50 տարեկան քաղաքացի։ Սահմանն անցած Հայաստանի քաղաքացուն ձերբակալել են բնակիչները։ Որոշակի ժամանակ անց զինվորականները եկել ու տարել են գերուն»։

Այսպիսով Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, որ «դիվերսիա են կանխել», իսկ Ղազախի բնակիչը նշում է, որ «բնակիչները ձերբակալել են 50-ամյա քաղաքացու, իսկ զինվորականները եկել ու տարել են»։

1