Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի պատգամավորը հյուրընկալվել է Արցախի ԱԺ-ում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի պատգամավորը հյուրընկալվել է Արցախի ԱԺ-ում

Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի պատգամավորը հյուրընկալվել է Արցախի ԱԺ-ում

Նոյեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները հյուրընկալել են Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի պատգամավոր, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Լարս Պատրիկ Բերգին, ով նախօրեին Ստեփանակերտ է ժամանել Գերմանիայում  Արցախի Հանրապետության  մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի ուղեկցությամբ:
Գերմանացի պատգամավորը հետաքրքրվել է Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի դասավորվածության և գաղափարական ուղղվածության մասին, ինչպես նաև որոշակի տեղեկատվություն հաղորդել Գերմանիայում իր կուսակցության ունեցած քաղաքական դերի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունները, մասնավորապես անդրադարձել Եվրոպայում տեղի ունեցող ինքնորոշման գործընթացներին: Մտքեր են փոխանակվել  նաև Գերմանիայում Արցախի վերաբերյալ հավաստի տեղեկատվության տարածման վերաբերյալ:
1