Գերմանական Լեերում կնշեն Մուսա լեռան հերոսամարտի տարեդարձը. հարիսա են եփելու
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Գերմանական Լեերում կնշեն Մուսա լեռան հերոսամարտի տարեդարձը. հարիսա են եփելու

Գերմանական Լեերում կնշեն Մուսա լեռան հերոսամարտի տարեդարձը. հարիսա են եփելու

Գերմանիայի Ներքին Սաքսոնիայի Լեեր քաղաքում բնակվող Թովմասյանների ընտանիքը Օսթֆրիզլանդ, Էմսլանդ մարզերի եւ Լաուրենբուրգ քաղաքի համայնքների հետ համատեղ կազմակերպում է Մուսա լեռան 40 օրվա հերոսամարտին նվիրված միջոցառում, որն իր տեսակով առաջինն է Գերմանիայում:

Այդ տոնակատարությունը նաեւ հայտնի է «Հայրենասիրության տոն» անվանմամբ:

Լեերում բնակվող Ալբերտ Թովմասյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին ժամը 12:00-ին Լեեր քաղաքի Ինզելգարդեն (Inselgarden) կենտրոնական այգում՝ հայկական խաչքարի պուրակում (հասցե`Nesse Straße1):

Մասնակիցներին կմատուցվի ավանդական հարիսան, միջացառումը կուղեկցվի հայկական երգ ու պահով: Միջոցառմանը ներկա կգտնվեն Լեերի քազաքապետը եւ մարզպետը, ինչպես նաեւ այլ պաշտոնյա անձինք:

«Սիրով հրավիրում ենք Գերմանիայում եւ Եվրոպայում ապրող բոլոր հայերին մասնակցելու աննախադեպ այս միջոցառմանը, համտեսելու ավանդական հարիսան, պարելու ավանդական քոչարին եւ միասին ստեղծելու Մուսա լեռան հերոսամարտին վայել տոնական տրամադրություն«-նշեց նա:

Հիշեցնենք, որ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը տեղադրվել է 2015 թվականին Լեեր քաղաքի միակ հայ Թովմասյանների ընտանիքի հովանավորությամբ: Խաչքարը նվիրվել է քաղաքին, իսկ քաղաքային իշխանություններն էլ իրենց հերթին 2016 թվականին այն ներառել են Լեերի հուշարձանների շարքին: Նկատենք, որ խաչքարի տարածքը զարդարում են նաեւ Երեւանից բերված «Երեւան Լեեր» գրությամբ նստարանները, որոնք հատուկ հայկական շունչ են տալիս այգուն: Ավելին՝ նմանատիպ նստարաններ են տեղադրված նաեւ Լեերի քաղաքապետարանի բակում:

1