Բ. Սահակյանն այցելել է Կաշենի լեռնահանքային համալիր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բ. Սահակյանն այցելել է Կաշենի լեռնահանքային համալիր

Բ. Սահակյանն այցելել է Կաշենի լեռնահանքային համալիր

Նախագահ Բակո Սահակյանն այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:

Նախագահը մասնակցել է նաեւ գործարանի վերազինմանն ու արտադրության ծավալների ավելացմանը նվիրված խորհրդակցությանը:

Երկրի ղեկավարը կարեւորել է Կաշենի գործարանի տեղն ու դերը մեր տնտեսության մեջ՝ նշելով, որ պետությունն այսուհետ եւս մեծ ուշադրություն կդարձնի երկրում հանքարդյունաբերության զարգացմանը:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

1