Բուժաշխատողի օրվա կապակցությամբ մի շարք բուժաշխատողներ պարգեւատրվել են
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բուժաշխատողի օրվա կապակցությամբ մի շարք բուժաշխատողներ պարգեւատրվել են

Բուժաշխատողի օրվա կապակցությամբ մի շարք բուժաշխատողներ պարգեւատրվել են

Հունիսի 21-ին՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ, Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանի կողմից մասնագիտական գործունեության նկատմամբ ունեցած բարեխիղճ վերաբերմունքի և անբասիր աշխատանքի համար շնորհակալագրերով և պատվոգրերով պարգևատրվել են տարբեր շրջանների 16 բուժաշխատողներ:

Բժշկության բնագավառում մասնագիտական բարձր կարողությունների դրսևորման ու ձեռք բերած  հաջողությունների համար ԼՂՀ վարչապետի հուշամեդալներով ու պատվոգրերով պարգևատրվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  առողջապահության համակարգի չորս աշխատակիցներ:

Շնորհավորելով բուժաշխատողի օրվա կապակցությամբ՝ ԼՂՀ առոջղապահության նախարար Կարինե Աթայանն ընդծել է բուժաշխատողի բարեխիղճ աշխատանքի կարեւորությունը:

1