Բուդապեշտում ընթացող համաժողովին Արցախի ՄԻՊ-ը շեշտել է Սաֆարովի արտահանձնման պատճառական կապը Բաքվի ապրիլյան վայրագությունների հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բուդապեշտում ընթացող համաժողովին Արցախի ՄԻՊ-ը շեշտել է Սաֆարովի արտահանձնման պատճառական կապը Բաքվի ապրիլյան վայրագությունների հետ

Բուդապեշտում ընթացող համաժողովին Արցախի ՄԻՊ-ը շեշտել է Սաֆարովի արտահանձնման պատճառական կապը Բաքվի ապրիլյան վայրագությունների հետ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը գտնվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ «Ռազմական հակամարտությունների զոհերը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի հատման կետում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ աշխատակազմից։

Համաժողովը կազմակերպվել է Հունգարիայի և Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչությունների կողմից և ընթանալու է մայիսի 11-ին։

Մինչ այդ, մայիսի 10-ին, Հայկական մշակութային կենտրոնում Ռ.Մելիքյանը ճանաչողական հանդիպումներ է ունեցել Հունգարիայի հայկական ինքնավարության ղեկավարության, հայ համայնքի անդամների, ինչպես նաև Հունգարիայի խորհրդարանում հայկական ինքնավարության ներկայացուցիչ Թամաշ Թուրգյանի հետ, հարցազրույց է տվել Հունգարիայի հանրային ռադիոյով հեռարձակվող հայկական ինքնավարության հաղորդմանը։

Անդրադառնալով մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրին՝ Ռ.Մելիքյանն ընդգծել է դրա պատճառական կապը Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագությունների հետ։

Ռ. Մելիքյանը մասնավորապես նշել է, որ Սաֆարովի հերոսացումը ուղեկցվել է նրա հանցանքը երիտասարդների համար օրինակելի դարձնելու պետական խրախուսմամբ, ինչն իր դրսևորումն է ստացել 2016 թվականի ապրիլին։

Ռ. Մելիքյանը նշել է նաև, որ Արցախում հիշում են Հունգարիայի այն հազարավոր քաղաքացիներին, ովքեր բողոքի ձայն բարձրացրեցին Սաֆարովին արտահանձնելու որոշման դեմ։

1