Բերքի տոն Ստեփանակերտում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բերքի տոն Ստեփանակերտում

Բերքի տոն Ստեփանակերտում

Այսօր Արցախում նշում  են գյուղատնտեսի օրը, որն ուղեկցվում է ավանդույթ դարձած բերքի տոնով:

 

Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կամզակերպվեց տոնավաճառ-ցուցահանդես, որին առանձին տաղավարներով  մասնակցություն ցուցաբերեցին Արցախի՝ գյուղատնտեսական մթերքներ արտադրող ընկերությունները, բոլոր շրջաններից մայրաքաղաք ժամանած գյուղմթերք արտադրողները՝  ներկայացնելու իրենց ձեռքով մշակված ու պատրաստված  բերքն ու բարիքը:

 

Տոնավաճառում ներկայացված բերքն ու բարիքն օրհնել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

 

 Բերքի տոնին կազմակերպված միջոցառումներին ներկա էին Արցախի Հանարապետության նախագահ Բակո Սահակյանը,  Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

1