Բերձորի արվեստի դպրոցում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բերձորի արվեստի դպրոցում

Բերձորի արվեստի դպրոցում

«Բերձորի արվեստի դպրոց» ՊՈԱԿ-ը, որ Բերձորի 1996-ին ստեղծված երաժշտական դպրոցի իրավահաջորդն է, 2016-17 ուստարում ուներ 286 սան և 25 ուսուցիչ: Մշակութային այս կրթօջախը Քաշաթաղի շրջանում իր բնույթով միակն է, և մասնաճյուղեր ունի նաև համայնքներում: Դպրոցում գործում են երաժշտական տարբեր բաժիններ, ինչպես նաև՝ կերպարվեստի և պարարվեստի խմբակներ: Վերջերս դպրոցի դահլիճում հաշվետու համերգով հանդես եկան դաշնամուրի, դհոլի, շեփորի, երգեցողության «վոկալի», քանոնի, կիթառի, ակորդեոնի խմբերի տարբեր դասարանների «սկսնակ ու ավարտական» սաները՝ բացառությամբ համայնքների մասնաճյուղերի: Արվեստի դպրոցի տնօրեն Արարատ Սուջոյանը տեղեկացրեց, որ դաշնամուրի բաժնի մասնաճյուղեր կան Գետամեջի և Վուրգավանի գյուղական համայնքներում՝ համապատասխանաբար՝ 10 և 12 սաներով:

Կովսականում 42 երեխաներ ընդգրկված են պարարվեստի խմբակում (պարուսույց՝ Կարեն Մարտիրոսյան): Խմբի «Թաթուլ» համույթի սաները Պարի միջազգային օրը Ստեփանակերտում մասնակից եղան փառատոնի: Արաքսամերձ Միջնավան քաղաքում գործող կերպարվեստի խմբում կա 24 աշակերտ, իսկ պարարվեստի խմբում՝ 12: Բերձորում պարարվեստի խմբակում սովորում են 55 երեխա, իսկ կերպարվեստում՝ 48: Կերպարվեստի խմբակի (ղեկավար՝ Տաթև Բաբայան) սաները համահայկական մրցույթում՝ տարբեր անվանակարգերում, վերջերս արժանացել են պատվոգրերի, շնորհակալագրերի, այլ մրցանակների:

Երաժշտական թևում 31 սան ունի դաշնամուրի բաժինը: Այս ուստարում դպրոցը տվեց 26 շրջանավարտ, ովքեր բարեհաջող հանձնեցին ավարտականքն նությունները: Շրջանավարտներ ևս մասնակից եղան հաշվետու համերգին: Դահլիճում էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, օգնական Ստեփան Սարգսյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը, ծնողներ, ուսուցիչներ, քաղաքում գործող այլ կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, հյուրեր: Առաջինը հանդես եկան 5 դհոլահարները, որոնցից երկուսն աղջիկներեն:

Արամայիս Եսայանի սաները ներկայացրեցին հայկական պարեղանակներ: Դպրոցի դաշնամուրի դասատու Հասմիկ Գրիգորյանի նվագակցությամբ՝ ելույթ ունեցան քանոնի, դաշնամուրի, երգեցողության, շեփորի, կիթառի բաժինների սաները՝ հաճելի պահեր պարգևելով ներկաներին: Դահլիճում ներկաների տրամադրությունն առավե լբարձրացավ համերգի ավարտից առաջ, երբ 4 երգով հանդես եկավ դպրոցի մանկական երգչախումբը՝ խմբավար Հ. Գրիգորյանի նվագակցությամբ:  Կատարվեցին «Հայաստան»ձ ոնը, երգե րսիրված մուլտֆիլմերից: Դպրոցի փոխտնօրեն Անահիտ Մուրադյանը գոհ էր մանկավարժների աշխատանքից, սաների կատարումներից: Աշակերտներն ուրախ էին, որ համերգի ընթացքում կարողացան բավականություն պատճառել ներկաներին և շնորհակալ դասատուներից, ովքեր երգ-երաժշտություն սովորեցնելով՝ բացում են իրենց առջև երաժշտական մեծ արվեստի կախարդական դուռը:

Զոհրաբ Ըռքոյան

 

1