Բեյրութից Հալեպ ճանապարհին առեւանգվել է 7 հայ տղամարդ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Բեյրութից Հալեպ ճանապարհին առեւանգվել է 7 հայ տղամարդ

Բեյրութից Հալեպ ճանապարհին առեւանգվել է 7 հայ տղամարդ

Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի հետեւանքով կրկին հայեր են տուժել: Զինյալ ապստամբները Բեյրութից Հալեպ ուղեւորվող քաղաքացիական ավտոբուսը կանգնեցրել են ճանապարհին եւ իջեցրել ուղեւորներին։ Այնուհետեւ նրանք ազատ են արձակել կանանց, սակայն գերեվարել են, ընդհանուր հաշվով, 10 ուղեւոր տղամարդու, որոնցից յոթը հայազգիներ են, եւս երեքը՝ քրիստոնյա արաբ:

 

Այս մասին հեռախոսով հաղորդել են սիրիահայ ականատեսները: Աղբյուրի համաձայն, սեւազգեստ եւ զինված ապստամբները նրանց իջեցրել են ծնկի եւ հարվածել, ապա տարել իրենց հետ:

 

Առեւանգվածների ինքնությունն առայժմ անհայտ է։

 http://www.yerkirmedia.am

1