Բարեկամության հռչակագիր՝ ֆրանսիական Ալֆորվիլի եւ Արցախի Բերձորի միջեւ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Բարեկամության հռչակագիր՝ ֆրանսիական Ալֆորվիլի եւ Արցախի Բերձորի միջեւ

Բարեկամության հռչակագիր՝ ֆրանսիական Ալֆորվիլի եւ Արցախի Բերձորի միջեւ

«Ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքը չի ենթարկվի ճնշումներին։ Նոյեմբերի 19-ին հայկական մեծ համայնք ունեցող բնակավայրը բարեկամության հռչակագիր պետք է ստորագրի Բերձորի հետ` ամրապնդելով իր երկարատեւ բարեկամությունն Արցախի Հանրապետության հետ»,-տեղեկացնում է Parizen պարբերականը։

Քաղաքապետ Գերչինովեցը հայտարարել է, որ, ցավոք, արտգործնախարարությունը թույլտվություն չի տվել Արցախի որոշ ներկայացուցիչների մուտք գործել երկիր՝ մասնակցելու համար այդ արարողությանը։ «Ես խոր ցավ եմ ապրում, որ պետական մարմիններն այս փուլում խոչընդոտում են բարեկամությանը երկու ժողովուրդների միջեւ»,-նշել է քաղաքապետը։

Այնուամենայնիվ, Ալֆորվիլում պատրաստվում են ստորագրել հռչակագիրը, որին տեսակապի միջոցով ներկա կլինի նաեւ  Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

Մոտ ապագայում նախատեսվում է Ալֆորվիլի պատվիրակության այցը Բերձոր։

1