Բարդ ֆիզիկական և կենսաբանական համակարգերի մոդելավորման տեխնոլոգիաներ" ամառային գիտական դպրոց – սեմինար Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բարդ ֆիզիկական և կենսաբանական համակարգերի մոդելավորման տեխնոլոգիաներ" ամառային գիտական դպրոց – սեմինար Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում

Բարդ ֆիզիկական և կենսաբանական համակարգերի մոդելավորման տեխնոլոգիաներ” ամառային գիտական դպրոց – սեմինար Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում

2013 թ. հուլիսի 14-21-ը  հայ լեգենդար գիտնական և կոնստրուկտոր ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանի հայրենիքում՝  Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում կանցկացվի   “Բարդ ֆիզիկական և կենսաբանական համակարգերի մոդելավորման տեխնոլոգիաներ” ամառային գիտական դպրոց – սեմինար: Ծրագրի կազմակերպիչներն են Երևանի Պետական Համալսարանը,  ԵՊՀ ուսանողական խորհուրդը, Արցախի Պետական Համալսարանը, ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայկական Ծրագրեր  (Armsoft) կազմակերպությունը, Ծմակահողի համայնքի ավագանին:

 

Ծրագրի նպատակն է՝ ծանոթացնել երիտասարդ գիտնականներին, ասպիրանտ­ներին և բարձր կուրսի ուսանողներին ֆիզիկական և կենսաբանական բաղադրյալ համակարգերի մոդելավորման ժամանակակից մոտեցումներին, ինչպես նաև ստեղծել եռակողմ՝ Մոսկվա-Երևան-Ստեփանակերտ գիտահետազոտական հարաբերություններ, որոնք կնպաստեն բարձր տեխնո­լոգիա­­ների զարգացմանը ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Արցախում:

 

Ծրագրի համանախագահներն են ՝         Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ն. Ն. Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Համալիր համակարգերի տեսության լաբորատորիայի վարիչ, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վ. Ա. Ավետիսովը և   ԵՊՀ  Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, ֆիզ.մաթ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ս. Ա. Նիգիյանը, նշված է ԼՂՀ ՄԵՀ նախարարության տարածած մամլո հաղորդության մեջ:

 

1