Բավարար միջոցների հավաքագրման դեպքում, մինչև 2020թ. Արցախում կմաքրվեն բոլոր ականադաշտերը. Աշ Բոդդի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բավարար միջոցների հավաքագրման դեպքում, մինչև 2020թ. Արցախում կմաքրվեն բոլոր ականադաշտերը. Աշ Բոդդի

Բավարար միջոցների հավաքագրման դեպքում, մինչև 2020թ. Արցախում կմաքրվեն բոլոր ականադաշտերը. Աշ Բոդդի

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այսօր մասնակցել է ականազերծման միջազգային օրվա կապակցությամբ «Հալո Թրասթ» կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառմանը:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ «Հալո Թրասթ»-ի Լեռնային Ղարաբաղի ծրագրի ղեկավար Աշ Բոդդին ներկայացրել է կազմակերպության գործունեությունը և ականազերծման միջազգային փորձն ու նշանակությունը: Նա կարևորել է Արցախի իշխանությունների աջակցությունը հանրապետությունում ականազերծման աշխատանքների արդյունավետության ապահովման գործում: Իր պնդմամբ՝ բավարար միջոցների հավաքագրման դեպքում, մինչև 2020թ. Արցախում կմաքրվեն բոլոր ականադաշտերը:

Վարչապետն իր խոսքում նշել է. ««Հալո Թրասթ» կազմակերպությունն այնպիսի կարևոր աշխատանք է կատարում, որը երբեմն տեսանելի չէ, բայց մեծ նշանակություն ունի դժբախտ միջադեպերի կանխարգելման գործում: Կցանկանայի շնորհակալություն հայտնել կազմակերպության աշխատակիցներին և բոլոր աջակիցներին, ովքեր մշտապես կանգնել են «Հալո Թրասթ»-ի և Արցախի կողքին: Մենք բարձր ենք գնահատում ձեր կատարած աշխատանքը և միշտ պատրաստ ենք հնարավորինս աջակցելու կազմակերպության մարդասիրական գործունեությանը»:

1