Բասկետբոլի Հայաստանի աղջիկների եւ տղաների հավաքականները՝ Եվրոպայի չեմպիոններ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » սպորտ » Բասկետբոլի Հայաստանի աղջիկների եւ տղաների հավաքականները՝ Եվրոպայի չեմպիոններ

Բասկետբոլի Հայաստանի աղջիկների եւ տղաների հավաքականները՝ Եվրոպայի չեմպիոններ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության եզրափակչում հաղթեց Ջիբրալթարի հավաքականին և նվաճեց չեմպիոնի կոչումը: Ինչպես տեղեկացնում են  Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայից, Անդորրայում ընթացող Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության եզրափակչում Հայաստանի հավաքականը 88-70 հաշվով հաղթեց Ջիբրալթարի հավաքականին և դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող:

Հայաստանի ընտրանու կազմում ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Գեորգի Շախնազարովը, ով վաստակեց 27 միավոր:

Կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականը 88-76 հաշվով հաղթել էր Ադրբեջանի հավաքականին:

Ի դեպ, Ջիբրալթարում ընթացող աղջիկների Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության եզրափակչում Հայաստանի ընտրանին 63-44 հաշվով հաղթել է Մալթային և հռչակվել Եվրոպայի չեմպիոն։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Աննա Ասլանյանը, ով վաստակել է 22 միավոր:

1