Բանակցություններ՝ սառը պատերազմի ուրվականի ներքո
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Բանակցություններ՝ սառը պատերազմի ուրվականի ներքո

Բանակցություններ՝ սառը պատերազմի ուրվականի ներքո

Դուբլինում ընթացող ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտոuղար Հիլարի Քլինթոնըհայտարարեց. “Գոյություն ունի շարժում դեպի տարածաշրջանի խորհրդայնացում: Իհարկե, գործընթացը հենց այսպես չի կոչվում:Դրա անունը կարող է լինել “Մաքսային միություն” կամ “Եվրասիական միություն” եւ այլն: Մոլորության մեջ չընկնենք: Մենքգիտենք ինչն է նպատակը, եւ մենք փորձում ենք մշակել արդյունավետ ուղիներ, թե ինչպես դանդաղեցնել կամ կանխել այսգործընթացը”

 

Դիվանագիտական հարթության վրա բավական կոշտ բնույթ ունեցող այս հայտարարությունը ուղիղ Ռուսաստանի դեմ է:Օգտագործված բառերը եւս նկատի չեն ունեցել որեւէ նրբանկատություն: Սեւով սպիտակի վրա հստակորեն Մոսկվանամբաստանվո՛ւմ է խորհրդային կայսրություն վերահաստատելու փորձ կատարելու հանցանքով: Տակավին. ամբաստանությունըունի այլ բաժիններ: Մոսկվան մոլորության մեջ ուզում է ներքաշել շահագրգիռ կողմերը եւ խաբկանքի քաղաքականությունկիրարկելով` մաքսային միություն կամ Եւրասիական միություն բառեզրերը շահարկելով խորքում կիրառել տարածաշրջանըռուսականացնելու քաղաքականություն: Ըստ պետքարուղարի, այս բոլորի դիմաց ԱՄՆ-ը չի կարող ձեռնպահ մնալ. իմանալովնպատակը, ԱՄՆ-ը որոշել է կասեցնել կամ դանդաղեցնել Մոսկվայի ձեռնարկած գործընթացը:

 

Այսքան պարզ է հայտարարությունը եւ ուղղակի: Սառը պատերազմի ուրվականի վերադարձը նախանշող բնույթ ունի ՀիլարիՔլինթոնի՝ առանց բառերը ծածմծմելու ասածը:

 

Բայց փորձենք դիտարկել հայտարարությանը նախորդած ժամանակահատվածում արձանագրված քաղաքական իրադրություններիպատկերը: Այսպես. նույն օրերին, ավելի ճիշտ Դուբլինի հավաքից քիչ առաջ Անկարայում տեղի էր ունենում Պուտին-Էրդողանհանդիպումը: Լրատվությունների մեծ մասը կենտրոնացել էր Սիրիայի խնդրի հանգուցալուծման հավանական բեմագրություններիվրա, կանխատեսելով, որ Սիրիան գրավել է երկու առաջնորդների բանակցությունների բովանդակության առյուծի բաժինը: Դա,իհարկե, կարող է համապատասխանել իրականությանը: Որոշ լրատվամիջոցներ տեղեկացված լինելով թե ենթադրելով՝ ակնարկելէին նաեւ հայկական խնդիրների քննարկումը:

 

Այս հանդիպումը, որին ներառվել էր Թուրքիայում Ռուսաստանի կողմից ատոմակայանի կառուցման ընդհանուրհամաձայնությունը, բնականաբար չի կարելի աննկատ թողել շատ ու շատ պատճառներով, որոնք ուղղակի թե անուղղակիառնչվում են հայկական գործոնի հետ: Սիրիայի խնդիրը, ռուս-թուրքական հարաբերությունները, անգամ Թուրքիայում Մոսկվայիկողմից ատոմակայանի կառուցումը կապ ունեն հայկական առնչություն ունեցող գործընթացների հետ: Բոլորն էլ կապված ենՀայաստանի Հանրապետությունը շրջափակած Անկարայի հետ, որ օժանդակում է մեր երկիրը իր հերթին շրջափակած Ադրբեջանինեւ ապաշրջափակումները պայմանանավորում է Բաքվի կողմից առաջ քաշվող նախապայմաններով: Խնդիրը չի վերաբերում սոսկքաղաքական դասական այն տեսությանը, որի համաձայն հայկական կողմը տուժում է ամեն անգամ, երբ ռուս-թուրքականմերձեցում է լինում:

 

Ճիշտ է, որ Անկարան Մոսկվային իբրեւ խաղաքարտ է մոտենում` ԱՄՆ-ին, Արեւմուտքին ու Եւրոպային ուղերձներ ուպատգամներ փոխանցելու համար: Ուղղակի ասելով` սպառնում է Եւրոպային, շրջադարձ կատարելու դեպի ԵւրասիականՄիություն, եթե այն շարունակի պատնեշներ կառուցել իր անդամակցության քաղաքականության դեմ: Ուղերձը հղված է նաեւՎաշինգտոնին. փաստորեն, ԱՄՆ պետքարտուղարը շատ կոշտ հակազդեցություն է ունեցել այս առիթով:

 

 

Սակայն միաժամանակ նման ենթադրյալ մերձեցման ցուցադրություն շահարկում է նաեւ Մոսկվան: Հրատապ օրակարգը, անշուշտռուս-թուրքական հարաբերությունների գործընթացում Սիրիայի հանգույցն է, որի լուծման համար անմիջական բանալիներըգտնվում են ինչպես Մոսկվայում, այնպես նաեւ Անկարայում:

 

Եւրասիան, ատոմակայանը, մաքսային միությունը եւ հայկական գործոնը մշուշապատում են ամենաթեժ օրակարգը: Այդօրակարգի քննարկման բացահայտ արդյունքները դեռեւս պարզ չեն:

 

 

Պարզը այն է, որ Պուտին-Էրդողան հանդիպումից անմիջապես հետո, Վաշինգտոնն ու Մոսկվան համաձայնել են ՄԱԿ-ի եւԱրաբական լիգայի հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմիի հետ քննարկումներ անցկացնել եւ Ժնեւի համաձայնություններըօրակարգի վերածել: Մինչ ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական բանբերը հերքում է, թե Սիրիայի բանակըքիմիական զենքեր է տեղաշարժի ենթարկել:

 

Տարածաշրջանի խորհրդայնացման եւ սառը պատերազմի ուրվականի վերադարձի հայտարարություններից հետո սկսվում էՍիրիայի օրակարգով Վաշինգտոն-Մոսկվա ուղղակի բանակցային փուլը:

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

“Ազդակ”-ի գլխավոր խմբագիր

 

1