Բանակցային սեղանի շուրջ Ղարաբաղին վերադարձնելու հարցում մեր դիրքորոշումը հայտնի է. Զախարովա
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Բանակցային սեղանի շուրջ Ղարաբաղին վերադարձնելու հարցում մեր դիրքորոշումը հայտնի է. Զախարովա

Բանակցային սեղանի շուրջ Ղարաբաղին վերադարձնելու հարցում մեր դիրքորոշումը հայտնի է. Զախարովա

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին տեղեկություններ դեռեւս չկան: Այս մասին օգոստոսի 31-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ի պատասխան ադրբեջանական ԶՈւ կողմից մոնիթորինգ անցկացնող ԵԱՀԿ խմբի գնդակոծման վերաբերյալ հարցին, Մարիա Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանն ավանդաբար հակամարտության սրման կամ լարման շրջաններում մշտապես կողմերին կոչ է արել հանդես բերել հավասարակշռված մոտեցում, որի նպատակը կլիներ ոչ թե իրավիճակի լարումը, այլ քաղաքական կարգավորման ուղղությամբ շարժվելը: «Ինչ վերաբերում է նշված դեպքին, ապա փորձագետները պետք է իրենց խոսքն ասեն՝ իրավիճակը հետազոտելով տեղում»,- հավելել է Զախարովան:

ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ նա նշել է, որ նման տեղեկություններ չկան. «Երկխոսություն է պահպանվում բոլոր կողմերի հետ եւ երբ նման հանդիպում կազմակերպելու անհրաժեշտություն լինի, դուք կտեղեկացվեք»:

Ի պատասխան հարցին՝ կարո՞ղ է Ռուսաստանը նախաձեռնել բանակցային սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղին վերադարձնելը, Զախարովան պատասխանել է. «Այս հարցում մեր ավանդական դիրքորոշումը հայտնի է: Ես կարող եմ հասցեագրել ավելի վաղ մեկնաբանություններին:

1