Բանակցային գործընթացը կարող է փոխվել միայն եթե Արցախը միավորվի Հայաստանի հետ. Դավիթ Բաբայան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բանակցային գործընթացը կարող է փոխվել միայն եթե Արցախը միավորվի Հայաստանի հետ. Դավիթ Բաբայան

Բանակցային գործընթացը կարող է փոխվել միայն եթե Արցախը միավորվի Հայաստանի հետ. Դավիթ Բաբայան

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում, ամփոփելով 2016 թվականը, նշեց՝ այն ամենաբարդ և դժվարին տարին է եղել՝ 1994 թվականից:

«Թշնամին փորձեց պարզապես վերջ տալ Արցախյան պետականությանը, սա եղել է նրա բուն նպատակը, սակայն, ձախողվել է իր այդ նպատակը:  Ես կարծում  եմ, չնայած 2016-ը եղել է բավականին ողբերգալի տարի, բայց նաև եղել ենմեծ հաղթանակներ: Մենք ունեցանք անդառնալի կորուստներ, և սա ամենավատ, ամենաողբերգալի էջն է մեր ժողովրդի, երկրի, զոհվածների հարազատների ընտանեկան պատմություն մեջ, որովհետև մենք այդ կորուսնտները երբևէ չենք կարող վերականգնել:  Նյութական կորուստները և այլն, վերականգնվելու են, բայց հանուն հայրենիքի մարդկային կորուստներն անդառնալի են: Միևնույն ժամանակ, մենք հաղթանակ տոնեցինք, այդ մարդիկ, զոհվելով, այնումանեայնիվ, շարունակում են ծառայել մեր ժողովրդի  շարքերում, զինված ուժերի շարքերում, որովհետև ոգևորում են մեր զինվորներին, օրինակ են հանդիսանում, ոգևորում են մարզիկներին, գիտնականներին, գրողներին, բոլորին…. Սա է եղել ամենակարևոր իրադարձությունը, որ մենք կարողացել ենք պաշտապանել մեր իրականությունը, որ մենք կարողացել ենք միավորվել»,- նշեց Բաբայանը՝ շարունակելով, որ , Ադրբեջանի  յուրահատկությունն իմանալով, պարզ է դառնում, որ այդ պետությունը  պատերազմ է սկսել՝ իբրև թե ամբողջությամբ մեզ «հաշվարկելով»:

«Իր առումով մեզ հաշվարկել էր, բայց թերագնահատել էր , չի պատկերացրել, որ  հայույթունը կարող  է հա համախմբվել: Մտածել են, որ նոր սերունդ է, որը սոցիալական ցանցերի սերունդ է, որ կա անջրպետ իշխանությունների, ժողովրդի միջև, պատկերացրել է,  որ կա ատելություն՝ սեփական պետության նկատմամբ: 2016 թիվը հիմնականում ապրիլյան պատերազմի հետ է կապված և ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք արժանի ենք ապրել և ի վիճակի ենք ապրել, գոյատևել մեր տարածքում»,- նշեց Բաբայանը՝ հավելելով, որ անցյալ տարին նշանավորվեց նաև այլ իրադարձությունենրով:

«Եղել են նաև այլ զարգացումներ՝ տնտեսական տարբեր ծրագրերի իրականացում, ինքնաբավ էլեկտրաէներգիայի արտադրություն,  հացահատիկի աննախադեպ բերք է եղել, ճանապարհային ծրագրեր են եղել, ուժեղացել է պաշտապանական համակարգը: Նշենք, որ կան բազմաթիվ խնդիրներ. պետք է Թալիշը վերականգնվի»:

Անդրադառնալով Արցախում 2017 թվականին  սպասվող սահմանադրական բարեփոխումներին՝ Բաբայանն ասաց, որ ներքին փոփոխությունները չեն կարող անդրադառնալ արտաքին քաղաքականության վրա:

«Երբ բանակցային գործընթացն ընթացքում էր, դեռ 92 թվականից Արցախը մասնակցում էր այդ ամենին, այդ ժամանակ տեղի էր ունեցել կառավարման  մոդելի փոփոխություն, Արցախը խորհրդարանական կառավարման համակարգից դարձել էր  կիսանախագահական, դրանից հետո էլ են տեղի ունեցել զարգացումներ, բայց ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա որևէ ձևով ազդեցություն չի ունեցել: Սահմանադրական փոփոխությունները, որոնք պետք է տեղի ունենան,  չեն փոխի Ղարաբաղի՝ բանակցային գործընթացին մասնակցելու կարգավիճակը: Բանակցային գործընթացը կարող է փոխվել միայն եթե պետականությունը վերափոխվի , վերամիավորում տեղի ունենա մայր Հայաստանի հետ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Բաբայանը նշեց նաև, որ որոշակի փոփոխություններ է տեսնում նաև միջազգային հանրության պահվածքում: «Որոշակի դրական տեղաշարժ տեսնում եմ, ճիշտ է, դեռևս այն  մակարդակին չեն, որ մենք կցանկանայինք, բայց  դրական տեղաշարժ կա, դա միանշանակ է: Միջազգային հանրությունը փորձում է փակագծերից մեկը բացել, ոչ բոլոր փակագծերը: Արդեն շատ է քննարդատվում է Ադրբեջանը: Հաճախակի են դառնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն  արտահայտության  գործածությունները՝ տարբեր կառույցների կողմից»,- ասաց նա՝ հավելելով. «Ժամանակակից պատերազմն ունի իր կանոնները, քառօրյա պատերամզը ցույց տվեց ժամանակակից պատերազմի առանձնահատկությունները , դիստացիոն պայքար, տեղեկատվական-լրատվական դաշտում հսկայական պայքար… Պետք է ասել, որ լրատվական դաշտում ևս հայությունը ցույց տվեց համախմբվածություն , մենք չեզոքացրել ենք հակառակորդի գրեթե բոլոր հարձակումները»:

 Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանն ակտիվորեն օգտագործում է հիբրիդային պատերազմի ձևերը: «Մենք այդ ամենին հետևում ենք և փոփոխութուններ ենք մտցնում մեր ռազմավարության մեջ»,- ասաց նա:

Բաբայանն ընդգծեց նաև, որ սահմանային զարգացումերը  կախված չեն տեղանքից, այլ հանգամանքներից են կախված:

«Թշնամին տարբեր  տեղեր փորձում են գնահատել իրավիճակը, տեսնել՝ ինչ կարելի   է անել, նրանք օգտագործում են  ահաբեկչության գործոնը: Ահաբեկչությունը  նստած է Ադրբեջանի մեջ: Եթե մի պահ  Արցախյան հատվածում համեմատաբար հանգիստ վիճակը չի նշանակում, որ  հանգիստ է կամ կլինի: Հաւնվարի 13-ին նրանք պետք է հիշեն այսպես կոչված սև հունվարը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

1