«Բանակը թանկ է յուրաքանչյուր հայի համար». Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առիթով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Բանակը թանկ է յուրաքանչյուր հայի համար». Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առիթով

«Բանակը թանկ է յուրաքանչյուր հայի համար». Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առիթով

« Մեծարգո՛ Սերժ Ազատի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա առթիվ:

Հայոց փառապանծ բանակը ծնվել ու կոփվել է ազատության ու անկախության համար մղված անհավասար պայքարում, մեր քաջ տղաների խիզախության ու անձնազոհության շնորհիվ կերտել է նվիրական հաղթանակներ եւ փոխել պատմության ընթացքը:

Այսօր էլ հայ զինվորը անսասան կանգնած է հայրենիքի պաշտպանության դիրքերում՝ շարունակելով հերոս պապերի ու հայրերի մարտական ավանդույթները եւ գործելով նոր սխրանքներ:

Բանակը թանկ է յուրաքանչյուր հայի համար:
Հարգարժա՛ ն Սերժ Ազատի,Այս տոնական օրը մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ու մեր ողջ ժողովրդին եւ մաղթում խաղաղություն, բարօրություն, նոր հաղթանակներ ու ձեռքբերումներ»:

1