Բակո Սահակյանն այցելել է Թալիշ. Համայնքի նոր առանձնատները ավարտական փուլում են
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բակո Սահակյանն այցելել է Թալիշ. Համայնքի նոր առանձնատները ավարտական փուլում են

Բակո Սահակյանն այցելել է Թալիշ. Համայնքի նոր առանձնատները ավարտական փուլում են

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է Թալիշ համայնք: Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի խոսքով, տեղում ծանոթանալով գյուղում իրականացվող շինարարության ընթացքին, նախագահը հանձնարարել է քաղաքաշինության նախարարին, ըստ անհրաժեշտության, ավելացնել գյուղում վերականգնողական աշխատանքներ իրականացնող ընկերությունների թիվը. ներկայումս 7 ընկերություն է աշխատում:

«Նախագահին զեկուցվել է, որ կան առանձնատներ, որոնց շինարարությունն ավարտական փուլում է և սեղմ ժամկետներում կհանձնվի բնակիչներին:

Նշենք, որ առաջին փուլում, հասարակական բնույթի շինարություններից (համայնքային կենտրոն, հանդիսությունների տուն, դպրոց, մանկապարտեզ) բացի 17 առանձնատուն կառուցվում-հիմնանորոգվում»,-նշել է Աբրահամյանը:

1