Բակո Սահակյանն ընդունել է միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Բակո Սահակյանն ընդունել է միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների

Բակո Սահակյանն ընդունել է միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» խորագրով 8-րդ միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Կարինե Աթայանը, քննարկվել են առողջապահության ոլորտին վերաբերող տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման հանդիպումներն ու քննարկումները՝ դրանք համարելով պահանջված մեր հանրապետությունում բժշկության զարգացման եւ առաջատար միջազգային փորձի կիրառման տեսանկյունից:

1