Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովին կից ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանի անդամներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովին կից ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանի անդամներին

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովին կից ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանի անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովին կից ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանի անդամներին՝ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի գլխավորությամբ:

Հանդիպմանն արծարծվել են մեր հանրապետությունում ֆրանկոֆոնիայի զարգացմանը, ինչպես նաեւ խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը նշել է տարբեր ոլորտներում ֆրանկոֆոնիայի հետ կապերի զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը` այն կարեւոր համարելով քաղաքական, մշակութային եւ կրթական տեսանկյուններից:

1