Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի բանկային եւ գործարար շրջանակների մի խումբ ներկայացուցիչների
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի բանկային եւ գործարար շրջանակների մի խումբ ներկայացուցիչների

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի բանկային եւ գործարար շրջանակների մի խումբ ներկայացուցիչների

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանի բանկային եւ գործարար շրջանակների մի խումբ ներկայացուցիչների:

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Արցախի եւ Հայաստանի բանկային համակարգերի համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը մեծապես նպաստում է մեր հանրապետությունում այս ոլորտի կայուն զարգացմանը:

Նախագահ Սահակյանը Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Յունիբանկ» ԲԲԸ խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանին պարգեւատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

1