Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջան

Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին այցելել է Քաշաթաղի շրջան եւ տեղում ծանոթացել բերքահավաքի եւ շրջանում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:

Լճաշեն գյուղում Նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի եւ շրջանի հարավային թեւի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են համայնքների սոցիալ-տնտեսական ներկա վիճակին եւ զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է հանրապետության հարավային հատվածում տեղակայված զորամասերից մեկը եւ ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնանատար այլ անձինք:

1