Բակո Սահակյանն այցելել է Շուշի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բակո Սահակյանն այցելել է Շուշի

Բակո Սահակյանն այցելել է Շուշի

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին այցելել է Շուշի քաղաք:

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում երկրի ղեկավարն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ոլորտում մի շարք ծրագրերի իրականցման հետ կապված հարցերին:

Այնուհետեւ Նախագահը ծանոթացել է Շուշիի մշակույթի կենտրոնի վերակառուցման աշխատանքների ընթացքին եւ նախկին Մեղրեցոց վանքի տարածքում իրականցվող պեղումներին:

Բակո Սահակյանը նաեւ ներկա է գտնվել պատանի բնախույզների հավաքին, որի ընթացքում կազմակերպվել է «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղը: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների նշանակությունը հայրենի երկրի ճանաչման, գիտելիքների խորացման տեսանկյուններից:

1