Բակո Սահակյանն այցելել է հանրապետության հարավում տեղակայված զորամասերից մեկը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բակո Սահակյանն այցելել է հանրապետության հարավում տեղակայված զորամասերից մեկը

Բակո Սահակյանն այցելել է հանրապետության հարավում տեղակայված զորամասերից մեկը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին այցելել է հանրապետության հարավում տեղակայված զորամասերից մեկը եւ մասնակցել շաբաթօրյակի շրջանակներում այնտեղ կազմակերպված ծառատունկին:

Նախագահը ծանոթացել է նաեւ զինվորների առօրյային ու ծառայության ընթացքին:

Նույն օրը նախագահն այցելել է <<Վարանդա-3>> ջրամբարի կառուցման շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին։ Երկրի ղեկավարը կարեւորել է օբյեկտի նշանակությունը մեր հանրապետության կյանքում՝ ընդգծելով նախատեսված ժամկետներում այն շահագործման հանձնելու եւ աշխատանքների որակյալ կատարման անհրաժեշտությունը։

Այնուհետեւ նախագահ Սահակյանը ծանոթացել է Ամարասի շրջակայքում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքին։

1