Բակո Սահակյանը և ՀՀ զինվորական դատախազը քննարկել են փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բակո Սահակյանը և ՀՀ զինվորական դատախազը քննարկել են փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Բակո Սահակյանը և ՀՀ զինվորական դատախազը քննարկել են փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանին:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը, որին մասնակցել են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը և ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Արսեն Սարդարյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

1