Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակության հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակության հետ

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Երեւան քաղաքում սեպտեմբերի 19-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակության հետ` կազմակերպության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:

Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Նախագահ Սահակյանը Զավեն Խանջյանին է հանձնել կազմակերպությանը շնորհած <<Երախագիտություն>> մեդալ՝ հույս հայտնելով, որ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ու Արցախի միջեւ համագործակցությունը   կպահպանի իր դրական դինամիկան:

1