Բակո Սահակյանը ծանոթացել է Սոթք-Մարտակերտ մայրուղու շինարարության ընթացքին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բակո Սահակյանը ծանոթացել է Սոթք-Մարտակերտ մայրուղու շինարարության ընթացքին

Բակո Սահակյանը ծանոթացել է Սոթք-Մարտակերտ մայրուղու շինարարության ընթացքին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին այցելել է Մարտակերտի ու Շահումյանի շրջաններ և ծանոթացել Սոթք-Մարտակերտ մայրուղու շինարարության ընթացքին:

Չափար գյուղում երկրի ղեկավարը հրավիրել է խորհրդակցություն մայրուղու շինարարության ավարտական փուլի աշխատանքների շուրջ:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով այս շնչերակի կարեւոր ռազմավարական նշանակությունը մեր երկրի համար:

1