Արցախ այցելած CNN-ի հաղորդավարին Ադրբեջանը կընդգրկի «սև ցուցակում»
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախ այցելած CNN-ի հաղորդավարին Ադրբեջանը կընդգրկի «սև ցուցակում»

Արցախ այցելած CNN-ի հաղորդավարին Ադրբեջանը կընդգրկի «սև ցուցակում»

Ամերիկյան CNN հեռուստաալիքի հաղորդավար, ամերիկացի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը կընդգրկվի Ադրբեջանի «անցանկալի անձանց» ցանկում՝ Արցախ այցելության համար:

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, հաղորդում է minval.az-ը:

Հոկտեմբերին Էնթոնի Բուրդենն այցելել է Հայաստան ու Արցախ՝ իր «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» հեռուստաշոուի նկարահանումների համար: Նա հարցազրույցներ է անցկացրել Շուշի քաղաքում, ճաշակել է ժենգյալով հաց, թթի օղի, խորոված և այլն:

tert.am

1