Արցախցի Պլը Պուղին և գյումրեցի Պոլոզ Մուկուչը «կվերակենդանան» անիմացիոն ֆիլմաշարում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Արցախցի Պլը Պուղին և գյումրեցի Պոլոզ Մուկուչը «կվերակենդանան» անիմացիոն ֆիլմաշարում

Արցախցի Պլը Պուղին և գյումրեցի Պոլոզ Մուկուչը «կվերակենդանան» անիմացիոն ֆիլմաշարում

ՓիԱր-ի Զարգացման Հայկական կենտրոնը հանդես է գալիս նոր նախագծով, որի շրջանակներում նախատեսվում է պատրաստել կարճամետրաժ անիմացիոն ֆիլմաշար նշանավոր հայ կատակաբաններ Պըլը Պուղու և Պոլոզ Մուկուչի մասին:

Կենտրոնը նշում է, որ նրանք եղել են իրենց ժամանակի վառ անհատականություններից, ովքեր համարձակվել են ճշմարտությունը երբեմն կատակի, երբեմն էլ սուր խոսքի միջոցով հասցնել իշխանությանը:

Արևելքում այս կերպարներին համարժեք է նշանավոր Խոջա Նասրեդինը, ում մասին արդեն նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր և մուլտֆիլմեր:

Մշակվել է այս կերպարներից մեր օրեր հասած ժառանգությունը, պատրաստ են սյուժեները և ֆիլմաշարի ամբողջ կոնցեպտը: Նախագիծը հավանության է արժանացել մի շարք կազմակերպությունների կողմից, արդեն կա որոշակի աջակցություն սփյուռքից: Ֆիմաշարը բացի հայերեն տարբերակից ունենալու է նաև անգլերեն, ռուսերեն և արաբերեն թարգմանություններ:

Շուտով համապատասխան առաջարկը կներակայացվի նաև մշակույթի նախարարությանը և այլ շահագրգիռ կառույցների:

1