Արցախցի մարզիկները միջազգային մրցաշարում արժանացել են ոսկե մեդալների
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախցի մարզիկները միջազգային մրցաշարում արժանացել են ոսկե մեդալների

Արցախցի մարզիկները միջազգային մրցաշարում արժանացել են ոսկե մեդալների

Փետրվարի 16-21-ը Մոսկվա քաղաքում կայացել է ուշուի «Ա» կարգի միջազգային մրցաշար, որին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության ուշու քունգ ֆուի ֆեդերացիայի 5 մարզիկ` մարզիչ Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի  կամավոր ֆիզկուլտուրայի մարզական ընկերություն (ԿՖՄԸ) մանկապատանեկան մարզադպրոցի սանդա ուշու մարզաձևի մարզիչ, ԱՀ ուշուի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանն ասել է, որ մրցաշարին մասնակցել են 14 երկրի 750 մարզիկ:

Խոսելով մրցաշարի  արդյունքների մասին՝ Դ. Գրիգորյանն ասել է, որ 15-16 տարիքային խմբում մինչև 48 կգ քաշային կարգում արցախցի Արսեն Բաղրյանը և մեծահասակների տարիքային խմբում մինչև 52 կգ քաշային կարգում Վարդգես Մանասյանը գրավել են առաջին տեղեր՝ արժանանալով ոսկե մեդալների և դիպլոմների:

Նրա  տեղեկացմամբ՝  15-16 տարիքային խմբում  65 կգ քաշային կարգում  Վարդան Աբրահամյանը և մեծահասակների տարիքային խմբում մինչև 56 կգ քաշային կարգում Հայկ Գասպարյանը  գրավել  են   3-րդ տեղեր:

«Մրցաշրի մասնակցության կարևորությունը կայանում է մարզիկների վարպետությունը բարձրացնելու մեջ, ինչպես նաև Արցախում ուշու մարզաձևի մասսայականացմանը: Լավագույն մարզիկներն այս տարի կմասնակցեն նաև Աշխարհի երիտասարդների և   Եվրոպայի առաջնություններում»,-ավելացրել է Դ. Գրիգորյանը:

1