«Արցախպրես»-ը նշում է հիմնադրման 3 տարին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Արցախպրես»-ը նշում է հիմնադրման 3 տարին

«Արցախպրես»-ը նշում է հիմնադրման 3 տարին

«Արցախպրես» լրատվական գործակալությունը 3տարեկան է: Արցախի լրատվական դաշտի ամենաերիտասարդ ներկայացուցչին շնորհավորելու են էին եկել լրատվամիջոցների բոլոր ներկայացուցիչները:

Օգտագործելով ուրախ առիթը, հանդիպման ընթացքում շոշափվեցին Արցախի լրատվական դաշտին հուզող հիմնախնդիրները՝ օպերատիվություն, տեղեկատվական պատերազմ մղելու առաջնահերթություն, տարբեր լեզուներով ինֆորմացիան օտարալեզու լսարանին առաջին ձեռքից տեղ հասցնելու կարողություն:

ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը, շնորհավորելով «Արցախպրես» լրատվական գործակալությանը տոնի առթիվ, նշեց, որ տեղեկատվական պատերազմն ավելի է կարևորվում ամբողջ աշխարհում և եթե մենք տանուլ տանք այդ դաշտում, տանուլ կտանք նաև ռազմի դաշտում: Ուստի այստեղ նույն խնդիրներն են կանգնած, ինչ զինվորի առջև՝ օպերատիվություն, մշտական պատրաստվածության վիճակ ու նվիրվածություն իրեն վստահված գործին:

Արցախի հանրային ռադիոյի լուրերի բաժնի պատասխանատու Միքայել Հաջյանը կարևորեց ոչ միայն լրատվությունը ճիշտ ու ժամանակին փոխանցումն, այլև դրանց վերլուծությունն ու պատճառա- հետևանքային կապի բացահայտումը, նաև լուրը մի քանի լեզվով տեղադրումը, մանավանդ, նկատի ունենալով Մերձավոր Արևելքի երկրներում հայկական մեծ համանքների առկայությունը՝ լուրերի արաբերեն տեղադրման անհրաժեշտությունը:

Գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանն անդրադարձավ անցած 3-ամյա ուղու ձեռքբերումներին, նշեց, որ որպես հիմնադիր-տնօրեն կարող է փաստել, որ այս տարիներին փորձել է կայացնել գործակալությունը. «Այսօր գործակալությունը մեծ պահանջարկ է ներկայացնում ոչ միայն Հայաստանում ու Սփյուռքում, այլև՝ արտասահմանում: Մեր ամենօրյա արտադրանքից օգտվում են ՀՀ բոլոր ԶԼՄ- ները և Սփյուռքի տարբեր լրատվամիջոցներ, համագործակցում ենք ռուսական «Ռեգնիում» գործակալության հետ: Մի քանի օր առաջ համագործակցության առաջարկ ենք ստացել Ռուսական ամենամեծ՝ «Ինտերֆաքս» գործակալությունից, որտեղ կտեղադրվեն Արցախի մասին մեր տարաբնույթ լուրերն ու նորությունները: Կապեր ունենք հաստատած գերմանական «Ցուեռստ» լրատվական վերլուծական ամսագրի հետ, որը բազմաթիվ անգամ անդրադարձել է Արցախի հիմնախնդրին, սուր քննադատության ենթարկելով Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը»:

Նշենք նաև, որ այսօր ԱՀ կառավարության որոշմամբ լրագրողների օրն է, ինչի կապակցությամբ «Ապառաժ»-ը շնորհավորում է լրատվական դաշտի բոլոր ներկայացուցիչներին:

«Ապառաժ»

1