Արցախում տոնում են հաղթական Եռատոնը (լուսանկարներ)
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախում տոնում են հաղթական Եռատոնը (լուսանկարներ)

Արցախում տոնում են հաղթական Եռատոնը (լուսանկարներ)

Արդեն 24 տարի է՝ մայիսի 9-ը հայ ժողովուրդը նշում է որպես ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օր, այլև՝ հայ ժողովրդի համար ճակատագրական մեկ այլ հաղթանակի` Շուշիի ազատագրման եւ բանակի կազմավորման օր:

 

Մայիսի 9-ին Ստեփանակերտի Հուշահամալիրում Արցախի բարձրաստիճան ղեկավարությունն ու արցախցիներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհված ազատամարտիկների հիշատակին՝  ծաղկեպսակ ու ծաղիկներ  դնելով Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:

 

Արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաններ, ինչպես նաեւ աշխարհի տարբեր երկրներից Արցախ ժամանած ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների ներկայացուցիչներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

1