Արցախում տոնեցին Տրնդեզը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Արցախում տոնեցին Տրնդեզը

Արցախում տոնեցին Տրնդեզը

Երեկ Ստեփանակերտում մեծ հանդիսավորությամբ կազմակեպվեց  Տրնդեզի տոնը: Միջոցառմանը մասնակցեցին մեծ թվով երիտասարդներ, պատանիներ, ինչպես նաեւ Ստեփանակերտի Իվանյանի անվան զինվորական վարժարանի սաները:

Միջոցառումը կազմակերպել էր Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը, Ս. Հակոբ եկեղեցու հովվապետ Տեր Մինաս քահանայի աջակցությամբ:

Ժամերգությունից հետո, եկեղեցու բակում իսկական տոն էր, որը ուղեկցվում էր ազգային երգ ու պարով:

Ներկաներին հյուրասիրեցին աղանձով, կուրկուտով եւ գաթայով:

Տոնական միջոցառման կազմակերպման համար ֆինանսական աջակցություն են ցուցաբերել «Ստեփանակերտի կոնյակի գործարան»-ի գլխավոր տնօրեն Ռուսլան Իսրայելյանը,  «Ղարաբաղ կարպետ» ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը, ինչպես նաև «Կարս» հանդիսությունների սրահի տնօրեն Սերժիկ Աղաբեկյանը:

1