Արցախում ուսումնասիրվում եւ հաշվարկվում է առաջնագիծը մշտապես խմելու ջրով ապահելու հարցը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախում ուսումնասիրվում եւ հաշվարկվում է առաջնագիծը մշտապես խմելու ջրով ապահելու հարցը

Արցախում ուսումնասիրվում եւ հաշվարկվում է առաջնագիծը մշտապես խմելու ջրով ապահելու հարցը

Առաջիկայում բանակում եւ հատկապես առաջնագծում մի շարք կարեւոր ծրագրեր են իրականացվելու, որոնք էականորեն ազդելու են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման վրա: Այս մասին նշել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նրա փոխանցմամբ, Արցախում ներկայումս ուսումնասիրվում եւ հաշվարկվում են առաջնագիծը մշտապես խմելու ջրով ապահելու հարցը: Պիլոտային ծրագիրը բարեհաջող իրականացվել է Ջրականում (նախկինում՝ Ջաբրայիլ, որոշ դիրքեր ապահովված են մշտական ջրով):

«Առաջնագծում ծառայած եւ ծառայող մարդիկ լավ գիտեն այս ծրագրի իրական էֆեկտիվությունն ու գինը, իսկ զինծառայողների հետ անցկացվող զրույցների ժամանակ այս ծրագրի իրականացումը ամենանախընտրելիներից է: Ծրագրի ներդրումը մեծ թվով խնդիրներ կլուծի. առաջին հերթին զինծառայողներին օրվա ընթացքում անսահմանափակ քանակությամբ ջրի օգտագործման հնարավորություն կընձեռվի: Երկրորդ, ջրի մեքենաները մշտապես հակառակորդի թիրախում են եւ անվտանգության առումով լուրջ խնդիրներ են ստեղծում վարորդների համար, ծրագրի իրականացմամբ այս վտանգն ամբողջությամբ կչեզոքացվի: Երրորդ, այն կապահովի ֆինանսական մեծ տնտեսումներ», — facebook-ի իր էջում գրել է Աբրահամյանը՝ նշելով, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է ծրագիրը սեղմ ժամկետներում շինարարական ակտիվ փուլ տեղափոխել:

1