Ինչն է Ղարաբաղի համար կռված ադրբեջանցու վերջը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Ինչն է Ղարաբաղի համար կռված ադրբեջանցու վերջը

Ինչն է Ղարաբաղի համար կռված ադրբեջանցու վերջը

Արցախյան պատերազմում ոտքը կորցրած ադրբեջանցի զինծառայող Ջալալ Իբրահիմովը ադրբեջանական պարբերականներից մեկին ուղղված նամակում գրել է, որ ուզում է Հայաստան տեղափոխվի՝ անմարդկային վերաբերմունքի պատճառով, հայտնում է eMedia.am-ը:

 

 

Ուզում եմ Վրաստանով գամ Հայաստան…հերիք չէ՝ ոտքս եմ կորցրել, Շիրվանի հիվանդանոցում ինձ «Ց» հեպատիտով են վարակել, ինչն իմ կյանքը վերջնականապես տակնուվրա արեց»:
 
 
Իբրահիմովը նշում է, որ 2 երեխա ունի, ու այլևս հուսահատ է, քանի որ բոլոր հիմնարկներն անցել է ու ամեն տեղ լսել է «չենք կարող օգնել ոչինչով», իսկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից նույնիսկ դուրս շպրտեցին։ «Միակ ելքը՝ գնալ Հայաստան ու այնտեղ պատմել, ինչն է Ղարաբաղի համար կռված ադրբեջանցու վերջը։ Թող մեր կառավարությունն ու ժողովուրդն ամաչեն… իմ կյանքը ժամերով ու վայրկյաններով է չափվում, իսկ նրանք առանձնատներ են կառուցում։ Ոչինչ, մի օր դժբախտությունը նրանց դուռն էլ կթակի», – ասել է նա։
1