Արցախում նոր կուսակցություն է ստեղծվել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Արցախում նոր կուսակցություն է ստեղծվել

Արցախում նոր կուսակցություն է ստեղծվել

Փետրվարի 24-ին Արցախի Հանրապետության Խաչեն գյուղում տեղի է ունեցել “Ազգային վերածնունդ” կուսակցության հիմնադիր համագումարը։ Սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսություն և ազգային ուղղվածություն ունեցող այս քաղաքական ուժի ձևավորման գործընթացը սկսվել է ամիսներ առաջ, հիմնադիր համագումարը կուսակցության վերջնական գրանցման համար անհրաժեշտ քայլերից է։

 

 

Համագումարը հաստատեց կուսակցության կանոնադրությունը և ընդունեց կուսակցության ծրագիրը, ընտրեց ղեկավար և վերահսկիչ մարմիններ։ Վեց ամիս անց, երբ կձևավորվեն կուսակցական տարածքային կառույցներ Արցախի բոլոր շրջաններում և կուսակցության անդամների քանակը կհասնի օրենքով նախատեսված թվին, տեղի կունենա նոր համագումար, որը կընտրի կուսակցական նոր մարմիններ, նշված է  ուղարկված մամլո հաղորդագրության մեջ:

1