Արցախում է ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Արցախում է ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը

Արցախում է ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկայացնող պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:

Ողջունելով գործընկերներին՝ խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է ԼՂՀ հռչակման օրվա առթիվ եւ ընդգծել, որ այն ողջ հայության ձեռքբերումն է:

Էդուարդ Շարմազանովն Աշոտ Ղուլյանին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորանքը: ՀՀ ԱԺ փոխնագահը նշել է, որ Արցախը համայն հայության հպարտությունն է, եւ նրա հաղթանակները համայն հայության հաղթանակներն են:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել խորհրդարանական դիվանագիտության եւ օրենսդրության կատարելագործման ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը:

1