Արցախում զբոսաշրջությունը զարգանում է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախում զբոսաշրջությունը զարգանում է

Արցախում զբոսաշրջությունը զարգանում է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զբոսաշրջային շուկան տարեցտարի ընդլայնվում է: Անգամ նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների թիվն ավելացե է, ինչպես նաև ավելացել են առաջարկվող զբոսաշրջային վայրերի թիվն ու բարելավվել է մատուցվող ծառայությունների որակը :

 

Եթե 3-4 տարի առաջ զբոսաշրջիկներն այցելում էին միայն  Շուշի, Ստեփանակերտ, լավագույն դեպքում՝ Ամարաս ու Գանձասար, այսօր նաեւ այցելում են Տիգրանակերտի պատմամշակութային հնագիտական արգելոց, Տողի մելիքների ապարանք-արգելոց, որտեղ հուլիսի 1-ից հնարավոր կլինի դիտել նաեւ Ղարաբաղի 1000-ամյա անխափան պետականության վկայությունները:  Գլխավորը զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսներին մասնակցելն է: 100 երկրներից մասնակցող 1000-ավոր ընկերություների կողքին որպես առանձին երկիր միանում է նաեւ ԼՂՀ-ն: Սա ճանաչում է բերում երկրին և հիստերիա առաջացնում Ադրբեջանում: Համացանցով և առանձին ցուցադրություններով տարածվող գովազդային հոլովակններն ու տպագիր գրականությունն նույնպես օգնում են զբոսաշրջության զարգացմանը

 

«Եթե 5 տարի առաջ Արցախ էին ժամանում միայն սփյուռքահայեր, ապա հիմա մենք ունենք օտար զբոսաշրջիկների մի ստվար զանգված». նշում է ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանման վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը: 

 

Ստորև ներկայացնում ենք Երկիր Մեդիա հեռուստաընկերության տեսանույթը թեմայի վերաբերյալ:

 

 

1