Արցախում գրանցվել է օտարերկրյա զբոսաշրջիկների քանակի աճ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախում գրանցվել է օտարերկրյա զբոսաշրջիկների քանակի աճ

Արցախում գրանցվել է օտարերկրյա զբոսաշրջիկների քանակի աճ

2017 թվականի առաջին եռամսյակում Արցախում գրանցվել է ներգնա զբոսաշրջիկների թվաքանակի 10 տոկոս աճ 2016 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Ինչպես հայտնում են ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունից, առաջին եռամսյակում Արցախ են այցելել հիմնականում ՌԴ, ԱՄՆ, Իրանի և եվրոպական մի շարք երկրների քաղաքացիներ: Առաջին եռամսյակում ամենաայցեվող զբոսաշրջավայրերի շարքում են Տիգրանակերտի արգելոցը, Գանձասարի վանական համալիրը, Հունոտի կիրճ բնապատմական արգելոցը և Ծաղկաշատի ազգագրական համալիրը՝ Նիկոլ Դումանի տուն-թանգարանով հանդերձ: Հետաքրքրության աճ է նկատվում նաև Տողի մելիքական ապարանք արգելոցի նկատմամբ: Զբոսաշրջիկների այցելության հիմնական նպատակն է ճանաչողական հանգստի կազմակերպումը Արցախում

ԱՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Շահվերդյանի խոսքով, զբոսաշրջային սեզոնին ընդառաջ նման տվյալների արձանագրումը խոստումնալից է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում է միայն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր մուտքի արտոնագրեր են ստացել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում:

1