Արցախում ավարտվեցին ՀՅԴ պատանեկան ճամբարները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Արցախում ավարտվեցին ՀՅԴ պատանեկան ճամբարները

Արցախում ավարտվեցին ՀՅԴ պատանեկան ճամբարները

Հուլիսի 11-ին Աշոտ Ղուլյանի անվան դպրոցում տեղի է ունեցել ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» եւ Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունների կողմից կազմակերպած պատանեկան ճամբարի պաշտոնական փակումը։

Ավանդական դարձած ճամբարը կազմակերպվում է արդեն չորրորդ տարին՝ ավելի քան 150 պատանիների համար: Մեկ տարի շարունակ միության անդամները տարբեր ձեռնակերկներ են կազմակերպել, որպեսզի իրականություն դարձնեն Արցախում ճամբար կազմակերպելու ցանկությունը:

Ֆրանսիայի եւ Նիդեռլանդների ընկերները Արցախ են ժամանել 9 հոգով։ Ճամբարում նրանց օգնել են ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները:

Ճամբարի առօրյան ընթանում էր ըստ նախորոք հաստատված օրակարգի՝ ազգային երգի պարի ուսուցում, դասխոսություններ հայրենասիրական, դաստիարակչական թեմաներով, ձեռքի աշխատանք եւ այլն:

Փակման հանդիսավոր արարողությունը երեխաները ցուցադրել են այն, ինչ սովորել էին ճամբարի 10 օրերի ընթացքում։

ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահագն Դադայանը ողջունելով ներկաներին նշեց, որ պատանեկան ճամբարների նպատակն է՝ պատանիներին ազգային դաստիարակության մատուցումը, կազմակերպվածություն ու կարգապահություն սովորեցնելը, Սփյուռքի եւ Արցախի միջեւ ամուր կապի ստեղծումը: Սրանք հզոր հայրենիք կերտելու գրավականներ են:

1