Արցախում առաջին անգամ կազմակերպվեց թթի փառատոն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախում առաջին անգամ կազմակերպվեց թթի փառատոն

Արցախում առաջին անգամ կազմակերպվեց թթի փառատոն

Այսօր Արցախի Ամարաս վանքի  հարակից թթի այգում տեղի ունեցավ թթի փառատոն: Փառատոնի նախաձեռնությունը ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պաշտպանության վարչությանն էր: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱԺ պատգամավորներ, պաշտոնատար այրեր, հյուրեր:

 

Փառատոնին ներկա էր ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքապետ Արա Նաջարյանն իր ընտանիքի հետ:

 

Փառատոնի հանդիսավոր բացումից հետո կայացավ թթաթափ եւ թթօրհնեքի արարողություն:

 

Միջոցառման շրջանակներում կազմակերպվեց թթի բարիքների տոնավաճառ, որին առանձին տաղավարներով իրենց մասնակցությունը բերեցին ԼՂՀ շրջանների բնակիչները: Տաղավարներում ներկայացված էին նաեւ արցախյան գորգարվեստի ու ձեռքի աշխատանքներ: 

 

Միջոցառումը հագեցած էր ժամանցային ու մշակութային ծրագրերով:

 

Ծրագրում ընդգրկված էր նաեւ «Թթենուց մինչեւ մետաքս» խորագրով ցուցահանդես:

 

Ներկաներն առիթ ունեցան ծանոթանալու թթի թորման եւ դոշաբի պատրաստման եղանակներին:

 

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը  կարեւոր է համարել նման միջոցառման անցկացումը` ընդգծելով, որ թթենին Արցախի խորհրդանիշներից մեկն է: Նա հույս է հայտնել, որ թթի փառատոններն Արցախում կկրեն շարունակական բնույթ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1