Արցախում ակնկալում են 10% տնտեսական աճ ապահովել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախում ակնկալում են 10% տնտեսական աճ ապահովել

Արցախում ակնկալում են 10% տնտեսական աճ ապահովել

Արցախում այս տարի ակնկալվում է ունենալ 10% տնտեսական աճ: Այս մասին երեկ Արցախում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով`  թեև ապրիլյան պատերազմից հետո որոշակի ներդրողներ իրենց ներդրումները հետաձգեցին, սակայն կա ներդրողների մի մեծ բանակ, ովքեր ոչ միայն չեն դադարեցրել իրենց ներդրումներն, այլև ապրիլյան պատերազմի օրերին անգամ շարունակում էին իրենց գործունեությունը:

Վարչապետի խոսքով` հիմնական ներդրումները եղել են հիդրոէլեկտրոկայանների կառուցման եւ հանքաարդյունաբերության ոլորտներում:  Նա հայտնեց, որ Հայաստանի կառավարության աջակցությամբ փորձում են Արցախում զարգացնել զբոսաշրջությունը, ինչն, ինչպես հայտնի է  Արցախի տնտեսության զարգացման համար կարևոր նշանակություն ունի: «Տնտեսական աճի համար նախադրյալներ կան ոչ միայն 2017 թվականին այլ նաեւ դրա հաջորդող տարիներին»,-ասաց նա: Անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարներին՝ Արցախի վարչապետն ասաց.

«Տեղեկատվական տեխնոլոգիաների  համար ունենք ստեղծված պետական հիմնադրամ, որտեղ ուսուցման դասընթացներ են կազմկարեպում՝ ոչ միայն տվյալ բնագավառի մասագետների համար այլև նրանց համար, ովքեր ցանկություն և պոտենիցալ ունեն այլ ոլորտում քայլեր կատարելու»:

1