Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում Խնուշինակում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում Խնուշինակում

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում Խնուշինակում

Արցախյան շարժման 30-ամյակի առիթով տոնական միջոցառում է կայացել Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում:

Փետրվարի 18-ին գյուղապետարանին կից գործող ակումբի շենքում էին հավաքվել Արցախյան շարժման մասնակիցներ, երիտասարդներ, աշակերտներ, հյուրեր:

Միջոցառման ընթացքում կարևորվել է Արցախյան շարժումը  որպես հայ ժողովրդի պատմության անկյունադարձային և հերոսական իրադարձություններից մեկը:

Տոնական միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Ճարտարի Արվեստի դպրոցի և Խնուշինակում գործող ազգագրական պարերի խմբակները, հնչել են հայրենասիրական երգեր և արտասանություններ՝ Արցախի, նրա չքնաղ բնության, հաստատակամ մարդկանց և հերոս զինվորների մասին:

20180217_181049

20180217_175148

received_167633827354241

1