«Արցախյան հարցի խաղաղ հանգուցալուծումը Հայաստանում այսօր ապրող յուրաքանչյուր սերնդի շահերի շրջանակում է». ԱՄՆ կոնգրեսական
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Արցախյան հարցի խաղաղ հանգուցալուծումը Հայաստանում այսօր ապրող յուրաքանչյուր սերնդի շահերի շրջանակում է». ԱՄՆ կոնգրեսական

«Արցախյան հարցի խաղաղ հանգուցալուծումը Հայաստանում այսօր ապրող յուրաքանչյուր սերնդի շահերի շրջանակում է». ԱՄՆ կոնգրեսական

Հայաստանը լիովին չի կարող առաջ շարժվել մինչեւ արցախյան հարցը չլուծվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ ներկայացրեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի գործիչ Աննա Էշուն:

«Մենք ընդգծել ենք, որ Մինսկի խմբի առաքելությունը պետք է առաջ շարժվի: Մենք հավատում ենք, որ դա շատ կարեւոր է խնդրի խաղաղ հանգուցալուծման համար: Դա այսօր Հայաստանում ապրող յուրաքանչյուր սերնդի շահերի շրջանակում է»,-ընդգծեց նա:

Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ին Հայաստան է ժամանել Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությունը:

1