Արցախի 217 դպրոցում կայացել է «Առաջին զանգ»-ի արարողություն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախի 217 դպրոցում կայացել է «Առաջին զանգ»-ի արարողություն

Արցախի 217 դպրոցում կայացել է «Առաջին զանգ»-ի արարողություն

Այսօր Արցախի Հանրապետության 217 դպրոցում կայացել է «Առաջին զանգ»-ի արարողություն:

Այս տարի առաջին դասարան է ընդունվել շուրջ 2500 աշակերտ:

«Գիտելիքի և դպրության օրվա առթիվ և Արցախի Հանրապետության անկախության հռչակման 26-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորում եմ դպրոցականներին, ուսուցչական կոլեկտիվներին և համայն հայությանը: Այսօր մեր հասարակության համար գիտելիքը կարևոր դերակատարություն ունի, իսկ գիտելիքի հիմքերը դրվում են հենց ուսումնական հաստատություններում: Արցախում գործող բոլոր կրթական օջախները գործում են լիարժեքորեն՝ կատարելով իրենց մեծ առաքելությունը»,-ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը։

1