Արցախի ուշուիստները վերադառնում են հաղթանակով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախի ուշուիստները վերադառնում են հաղթանակով

Արցախի ուշուիստները վերադառնում են հաղթանակով

  Հոկտեմբերի 15-ին Ուկրաինայի Յալթա քաղաքում կայացավ կունգ-ֆուի Եվրոպայի գավաթի բաց առաջնություն, որին մասնակցեցին Հայաստանի և Արցախի Հայ սև գոտիների ակադեմիայի (A.B.B.A.) մարզիկները, հանդես գալով սանդա ոճում: Արցախի հավաքականը ներկայացրեցին Դավիթ Գրիգորյանը, Դավիթ Պետրոսյանը, Արմեն Ղահրամանյանը և Վարդգես Մանասյանը, որոնցից 3 մարզիկներ գրավեցին մրցանակային տեղեր:

 

   Վարդգես Մանասյանը մասնակցեց 19-ից բարձր տարիքային խմբում մինչև 52 կգ. քաշային կարգում` գրավեց 1-ին տեղը, արժանացավ Եվրոպայի չեմպիոնի կոչմանը: Դավիթ Պետրոսյանը` 16-18 տարիքային խմբում, մինչև 60 կգ. քաշային կարգում գրավեց 1-ին տեղը, արժանացավ Եվրոպայի չեմպիոնի կոչմանը: Դավիթ Գրիգորյանը` 19-ից բարձր տարիքային խմբում, մինչև 56 կգ. քաշային կարգում գրավեց 2-րդ տեղը, արժանացավ Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանը:

 

   Այսպիսով, մեր տղաները կրկին անգամ բարձր պահեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունը միջազգային մրզասպարեզներում և ծածանեցին հայոց Եռագույնը: Նոր հաղթանակները թող նոր ուժ ու ոգևորություն բերեն հայ ուշուիստների գալիք սերնդին, հավատացած, որ ազատագրված ու հզոր  մեր Հայրենիքում շարունակվելու է պայքարի և հաղթանակների ուղին:

 

 

 

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ  /ԼՂՀ ուշուի ֆեդերացիա/

 

1