Արցախի Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Հանրապետական բժշկական կենտրոնի անձնակազմի հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախի Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Հանրապետական բժշկական կենտրոնի անձնակազմի հետ

Արցախի Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Հանրապետական բժշկական կենտրոնի անձնակազմի հետ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին այցելել է Ստեփանակերտի Սարգիս և Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոն և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել հաստատության բժշկական անձնակազմի հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է կենտրոնի աշխատանքին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահն ընդգծել է, որ հանրապետական բժշկական կենտրոնը հանդիսանում է մեր երկրի առաջատար բժշկական հաստատությունը, ինչը պարտավորեցնում է անձնակազմին՝ մշտապես կատարելագործել մասնագիտական ունակությունները և բժշկական օգնության ու սպասարկման որակը՝ հավելելով, որ պետությունը շարունակելու է ըստ ամենայնի աջակցել կենտրոնին:

Նույն օրը Նախագահն այցելել է նաև հանրապետական բժշկական կենտրոնի հարակից տարածքում կառուցվող նոր ծննդատան շինհարթակ և ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

Նախագահին ուղեկցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք:

1