Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը զեկույցով հանդես է եկել Լիբանանում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը զեկույցով հանդես է եկել Լիբանանում

Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը զեկույցով հանդես է եկել Լիբանանում

Երեկ Բեյրութում, Լիբանանի <<Ազդակ>> պարբերականի կազմակերպմամբ, Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը հանդես է եկել Արցախի մշակութային կյանքի վերաբերյալ զեկույցով: Նա մանրամասն ներկայացրել է մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեությունը և ընդգծել, որ նախարարության գլխավոր ջանքերը պետք է դիտել մշակույթի ինքնության պահպանմանն ուղղված գործունեությամբ: Լեռնիկ Հովհաննիսյանը նաև ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական նպատակները, մասնավորապես՝ Արցախի տաղանդավոր պատանիների տաղանդների զարգացումը, երիտասարդության հետ կապված  տարբեր ծրագրերի մշակումն ու իրագործումը:

 

Լեռնիկ Հովհաննիսյանն իր զեկուցման մեջ անդրադարձավ նաեւ նախարարության կազմակերպած մշակութային ձեռնարկներին  եւ իրագործած ծրագրերին: Նա մանրամասն նշեց Արցախում արվեստի կենտրոնների, թանգարանների, թատրոնի եւ մշակույթի տների վերանորոգման աշխատանքների մասին` հայտնելով, որ վերանորոգման որոշ ծրագրեր արդեն կատարված են եւ աշխատանքներ են տարվում այդ կենտրոններում  աշխատանքային աշխուժությանը զարկ տալուն: Ընթացքի մեջ են որոշ ծրագրեր, հատկապես՝ Արցախի Քաշաթաղի շրջանում, որտեղ  պակասում են նման կենտրոնները :

 

Զեկուցման  ավարտին լսարանի ներկաները իրենց հարցերն ուղղեցին զեկուցողին:

1