«Արցախի (Ղարաբաղի) Հիմնահարցը». Պատմական-Փաստագրական հոդվածների ժողովածու պարսկերեն լեզվով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Արցախի (Ղարաբաղի) Հիմնահարցը». Պատմական-Փաստագրական հոդվածների ժողովածու պարսկերեն լեզվով

«Արցախի (Ղարաբաղի) Հիմնահարցը». Պատմական-Փաստագրական հոդվածների ժողովածու պարսկերեն լեզվով

Թեհրանի «Հեզար-ե Քերման» հրատարակչությունը 399 էջ եւ 1500 օրինակ տպաքանակով գունավոր տպագրությամբ հրատարակել է Կովկասի եւ Թուրքիայի հարցերի հետազոտող՝ Իսակ Յունանեսյանի աշխատասիրած «ԱՐՑԱԽԻ (ՂԱՐԱԲԱՂԻ) ՀԻՄՆԱՀԱՐՑԸ» հոդվածների պարսկերեն ժողովածուն:

Տասը գլուխներից կազմված պատմա-փաստագրական հոդվածների ժողովածուն ներառում է թե կազմողի եւ թե հայ ու պարսիկ այլ փորձագետերի հոդվածները:

Գրքի հեղինակ Իսակ Յունանեսյանի խոսքով. «Ժողովածուի հոդվածների ցայտուն եւ ակնառու թեմաներն են՝ Հայաստանի պատմությունը, Արցախի Հանրապետության պատմությունը, Նախիջեւանի տարածաշրջանի պատմությունը, Ադրբեջանի կազմավորման պրոցեսը, հայ-ադրբեջանական հակամարտությունների, արցախյան պատերազմի, Խոջալուի եւ հարանման դեպքերի արմատների վերլուծումը, Թուրքիայի ստանձնած դերակատարությունն այդ խնդիրներում եւ Ադրբեջանի ղեկավարների հակահայ քաղաքականությունը:

Արծարծված մյուս կարեւորագույն նյութերն են Արցախը Հայաստանին պատկանելու մասին խոսող իրանական, եւ օսմանական աղբյուրների քննարկումները: Գրքի ավարտական գլուխներում հեղինակը քննարկում է այդ հիմնահարցի մաս կազմող եւ չլուծված հակամարտություններն ինչ՝ Ադրբեջանն շարունակում է իրականացնել տարածաշրջանում ԶԼՄ-ների պայքարի միջոցով, որը բովանդակում է՝ պատմության հորինում եւ արհեստական շինծու ինքնության ստեղծում:

խաչքարերով ու գերեզմանատներով, պահպանված բազմաթիվ պատմական քարտեզներով, նշանավոր պատմաբանների գրություններով, Կովկասի տարածաշրջանում Իրանի հայուրամյակներով գերիշխանության փաստերի առկայությամբ հանդերձ՝ Ադրբեջանի ղեկավար այրերն ու պատմաբանները, անտեսելով կամ հերքելով դրանք, զբաղված են միլիարդներ ծախսելով պատմության խեղաթյուրման ծավալուն աշխատանքի վրա՝ նպատակ ունենալով գլխիվայր ներկայացնել բոլոր այն փաստագրությունները, վկայությունները եւ քարտեզները, որոնք՝ պահպանվել են իրանցի, ռուս, եվրոպացի եւ հայ նշանավոր պատմագիրներից ու աշխարհագրագետներից՝ Իրանի, Հայաստանի (Արցախի) պատմության մասին:

Հեղինակը լիահույս է, որ սույն աշխատությամբ հնարավոր կլինի պարսկալեզու ընթերցողին լուսաբանել Կովկասի տարածաշրջանի պատմությանը վերաբերող որոշ ճշմարտություններ եւ գրքի հրատարակումով մի քայլ կատարել ընդդեմ Իրանի ու Հայաստանի պես պատմական հնամյա ժողովուրդների պատմության խեղաթյուրման:

Գրքում հոդվածներ են հրապարակվել՝ դոկտ. Կարեն Խանլարյանից, Շահեն Հովսեփյանից, Ռուբեն Գալիճյանից, Անուշիկ Մելիքյանից, Հայկ Դեմոյանից, Ռոբերտ Մարգարյանից, եւ հոդվածներ գրքի կազմող Իսակ Յունանեսյանից: Ներառվել են նաեւ Թեհրանի «Փեյման» (Պայման) հայագիտական պարսկերեն եռամսյա հանդեսում տպագրված հոդվածներ՝ դոկտ. Էնայաթոլլահ-ե Ռեզայից, Քավեհ-ե Բայաթից, եւ Թաթուլ Հակոբյանից:

diplomat.am

1